Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով
Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը և նրա կինը`Ռիտա Ուիլսոնը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին «Թվիթերում» գրել է «Ֆորեսթ Գամփ» ֆիլմի աստղը:
«Մեզ հետազոտել են, և կորոնավիրուսի թեստը դրական է եղել»,- հայտնել է Թոմ Հենքսը:
Դերասանի խոսքով՝ կինոջ հետ Ավստրալիայում են: Ինչ-որ պահի նրանք մրսածություն և դող են զգացել, որից հետո նրանք որոշել են լաբորատոր հետազոտություն անցնել կորոնավիրուսի համար:
«Ես և Ռիտան Ավստրալիայում ենք: Ինչ-որ պահի մենք հոգնածություն և մրսածություն զգացինք, ինչպես նաև՝ ցավ մարմնում: Ռիտան պարբերաբար դող էր ունենում: Ինչպես և ենթադրում է նման իրավիճակը, որոշեցինք կորոնավիրուսի թեստ անցնել»,- բացատրել է Թոմ Հենքսը: