Տաղանդավոր հայ գործընկերները ճեղքել են խստապահանջ Եվրոպայի պատնեշը, մնում է կազմակերպել (տեսանյութ)

Մեր հրաշք երկրի հրաշք մթերքները՝ եվրոպական խստագույն ստանդարտներին համապատասխան։

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուդոլֆ Հունանյանը և տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանը մշակել են արևային էներգիայի և օրգանիկ հատուկ նյութերի կիրառմամբ մրգաչրերի, դրանց օգտագործմամբ այլ սննդամթերքների արտադրության այնպիսի տեխնոլոգիա, որով պատրաստված վերջնական արտադրանքները լիովին համապատասխանում են խստապահանջ եվրոպական ստանդարտներին և ժամանակին նույնիսկ բարձրագույն մրցանակի են արժանացել փարիզյան ցուցահանդեսում։

Տեխնոլոգիան պատրաստ է, կա, մնում է գործը կազմակերպել, որի դեպքում այգեգործությունը մեր երկրում կտրուկ վերելք կունենա, կշահեն և այդ ոլորտում, և չրերի ու դրանց հիման վրա բազմաթիվ այլ արտադրանքների, ինչպես նաև արևային տեխնիկայի արտադրության ոլորտներում ընդգրկված անձինք, և պետությունը, բոլորս կշահենք։

LIVEnews.am-ի տաղավարում այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը եվրոպական շուկայում բացառիկ հաջողությունների հասած Ռուդոլֆ Հունանյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում