Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում երկար տարիներ մեր երկիրը միջազգային բեմահարթակում ներկայացել է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր

Հարգելի՛ դիվանագետներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում երկար տարիներ մեր երկիրը միջազգային բեմահարթակում ներկայացել է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր:

Այսօր՝ հատկապես քաղաքական իշխանության դիլետանտության պայմաններում, առավելապես մեծ են ակնկալիքները ՀՀ ԱԳՆ ղեկավարությունից և Հայ դիվանագետներից՝ մեր երկրի խաղաղ և կայուն զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման ջանքերում։ Շատ են անելիքները հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։

Ձեզնից շատերի հետ միասին բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր ենք կյանքի կոչել, բարդ ու պատասխանատու ճանապարհ անցել։

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Հայաստանի բոլոր դիվանագետներին՝ մաղթելով նրանց ուժ, կորով և բազում հաջողություններ՝ ի շահ մեր երկրի ու մեր ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի։

Շնորհակալություն եմ հայտնում նաև դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր իրենց ըմբռնումով և համբերատարությամբ՝ հայկական դիվանագիտության ճանապարհի անբաժան ուղեկիցներն են։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ դիվանագետի օրվա առթիվ։

Աստված ձեզ օգնական։

Հարգանքով,

Արտակ Զաքարյան

2012-2017թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հարգելի՛ դիվանագետներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։Անկախությունից ի վեր Հայաստանի…

Опубликовано Արտակ Զաքարյան Artak Zakaryan Воскресенье, 1 марта 2020 г.