Եթե հակառակորդը հարձակվի, քանի՞ օր պիտի որոշում կայացնեք

Շատ հետաքրքիր ստացվեց. երբ օրեր առաջ որոշ մարդիկ շատ կոնկրետ զգուշացնում էին, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել խուճապը և հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով, իշխանության ներկայացուցիչները կամ հեգնում էին, կամ մեղադրում պանիկա տարածելու մեջ։ Իսկ հետո մարդիկ տեսան, որ հանկարծ սահմանը Իրանի հետ փակեցին, հետո ասացին, որ պիտի մեկ շաբաթ ուսումնական հաստատությունները չաշխատեն։ Ու այստեղ շարքային քաղաքացիները (իրենց մեջ հաստատ «հպարտ» էլ կլինի) հասկացան, որ իշխանության խոսքին պետք չէ վստահել, և սկսեցին իրենց «գլխի ճարը» տեսնել ու գրոհել խանութները։

Լավ, այս նախապատրաստական շրջանը տապալեցիք, հիմա գոնե հետևեք, որ պարենային ապրանքների գները չաճեն, «սրտի սեփականատերն» էլ ապահովի իր խանութների անխափան աշխատանքը։ Գոնե դա ունակ եղեք անելու…

Հ.Գ. Իսկ եթե հակառակորդը հարձակվի, քանի՞ օր պիտի որոշում կայացնեք։ Կամ այդ դեպքում «թու-թու»-ի փոխարեն Հարի Փոթերի վրա՞ ձեր հույսը պիտի դնեք։

Հանրահավաքից ու փողոցից տեղափոխվեք կաբինետներ։ Մենք նույն երկրում ենք ապրում, չենք փախնելու ստեղից, բայց ձեր սխալները մեզ վրա նույնպես ազդում են։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Շատ հետաքրքիր ստացվեց. երբ օրեր առաջ որոշ մարդիկ շատ կոնկրետ զգուշացնում էին, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել խուճապը եւ…

Опубликовано Beniamin Matevosyan Воскресенье, 1 марта 2020 г.