Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Իրանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքել են անցել խորհրդարան:

Իրանի հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 տոկոս քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, ով հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն: Այնպես, որ նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը։

Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը: