Դավիթ Տոնոյանը պաշտոնից ազատել է Ռազմական ոստիկանության մի քանի բաժնի պետերի

ՀՀ պաշտպանության նախարար Դ. Տոնոյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հանդիպման սկզբում Դ. Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին, հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը:

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՌՈ-ԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՐԱԿԸՀՀ պաշտպանության նախարար Դ….

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Пятница, 21 февраля 2020 г.