Ինչ կուզենայի լսել Մյունխենից. Թևան Պողոսյան

Ինչ կուզենայի լսել Մյունխենից` ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։ «Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մարտի 31-ին առավելագույն լայն ընդգրկմամբ ներկայացված լինելու և դիտելու Արցախի Հանրապետության համապետական ընտրությունները, սեփական աչքերով տեսնելու կայացած ժողովրդավարական պետության ձեռքբերումները 30-ամյա անկախության արդյունքում։ Տեսնել Արցախյան ժողովրդավարությունն ու մտովի համեմատել բռնակցելու հավակնություններ ունեցողի վերջին կամ ցանկացած ընտրությունների պատկերի հետ: Ահա ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից: Մնացածը մենք կանենք»:

Մյունխեն, Իշինգեռ, Մինսկի Խումբ, Ժնև, Մադրիդ, Կազան, Քի Վեստ… մեր հարցերի լուծումները օտարալեզու հատուկ անուններով չի պայմանավորվելու, որքան էլ բարեհունչ լինեն դրանք: Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պաշտպանող մեր զինվորն ու նրա թիկունքին կանգնած միասնական ժողովուրդն է բոլոր հարցերի լուծումը։ Հողի վրա է մեր հարցերի լուծումները։ Տեր կկանգնենք, կլուծենք։ Ու այդպես պիտի ապրենք միշտ:

Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Ինչ կուզենայի լսել Մյունխենից` ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։ «Մենք հրավիրում ենք…

Опубликовано Tevan J. Poghosyan Воскресенье, 16 февраля 2020 г.