Արցախի ընտրությունները և դասակարգային թշնամիների անբացատրելի համագործակցությունը (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ում հյուրընկալվել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որի հետ զրուցեցինք օրերս Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ՝ կապված նախագահի թեկնածուների անսպասելի վերադասավորումների հետ։ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ հայաստանյան գործընթացները մեծ ազդեցություն են ունենում Արցախում, և հայաստանյան իշխանություններն անում են ամեն ինչ՝ իրենց սրտին ոչ հաճելի մարդկանց մեկուսացնելու համար։ Մատնանշվեց, որ եթե ճնշման տարբեր մեխանիզմների միջոցով հայաստանյան իշխանությունները հարցերը լուծեն՝ ելնելով բացառապես իրենց անձնական ու խմբակային շահերից, դրանով հանդերձ ոտնահարելու են ազգային ու պետական շահը և իրենց իսկ դնելու են ծանր ու անելանելի վիճակի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում