ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվել է Հրայր Թովմասյանի մասին Հ1-ի տեսանյութը

Հաշվի առնելով լրագրողական բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ եթեր հեռարձակված տեսանյութը՝ կապված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ։ Այդ հարցով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել նաև Հրայր Թովմասյանի փաստաբանը:

Այս պահին կազմվում է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որը կհրապարակվի այսօր։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան