Արցախում ժամկետային զինծառայող է մահացել

Արցախում այսօր՝ հունվարի 30-ին ժամկետային զինծառայող է մահացել: Այս մասին տեղեկացրել է Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նաև հաստատեց, որ ժամկետային զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է հրաձգարանում: Զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Զինծառայողը բանակ էր զորակոչվել Արմավիրի մարզից: