Ստի ու կեղծիքի ժամանակներ

Այսօր ապատեղեկատվություն ու կեղծիք տարածող մերձիշխանական լրատվականներից մեկը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՀՀԿ գրասենյակներ են փակվում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության գրասենյակին:

Պետք է հիասթափեցնեմ՝ ասելով, որ ՀՀԿ Աջափնյակ տ/կ գրասենյակը ոչ միայն չի փակվել, այլև ամենաակտիվ տարածքային կազմակերպություններից մեկն է:

Ի դեպ նշեմ, որ գրասենյակը տեղափոխվել է ավելի բանուկ վայր (Շինարարների 24/63):

Հորդորում եմ ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն և մանիպուլյացիաներ տարածելուց:

Հ. Գ. Թերևս, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծած, արդյունքում ազատազրկված, մի քանի ճամբար փոխած ներկայիս պաշտոնյան դժվար թե հասկանա` ինչ է ընկերությունը, թիմը, անցած ճանապարհն ու մարդկային հարաբերությունները:

Մեր թիմն ամուր է, բազում փորձություններ հաղթահարած:

Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Ստի ու կեղծիքի ժամանակներԱյսօր ապատեղեկատվություն ու կեղծիք տարածող մերձիշխանական լրատվականներից մեկը տեղեկատվություն…

Опубликовано Արման Սահակյան Четверг, 30 января 2020 г.