ԿԲ-ն արձագանքել է ՀՀ-ում HSBC խմբի գործունեության վերանայման մասին reuters.com-ի տեղեկատվությանը

ՀՀ կենտրոնական բանկն արձագանքել է Հայաստանում HSBC խմբի գործունեության վերանայման մասին տեղեկատվությանը:

«Սույն թվականի հունվարի 29-ին reuters.com գործակալության հրապարակած նորության հետ կապված առ այն, որ HSBC խումբը քննարկում է Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերանայումը: Հատնում ենք, որ ՀՀ ԿԲ նախագահի և HSBC խմբի ղեկավարության հետ պարբերական հանդիպումների ժամանակ մշտապես բարձր է գնահատվել բանկի ներկայությունը և ներգրավվածությունը ՀՀ ֆինանսական համակարգին: Ավելին, բանկի գործունեությունը ՀՀ-ում գնահատվում է որպես ,հաջողության պատմությունե: Ավելացնենք նաև, որ HSBC Հայաստան բանկը դիմել է ՀՀ ԿԲ-ին՝ որպես կարգավորող մարմնի, գրանցելու նոր տնօրեն, որը կպաշտոնավարի մարտ ամսից»,- նշված է ԿԲ  հաղորդագրության մեջ: