Սիրիայում վերջին 24 ժամում գրեթե 40 000 բնակիչ փախստական է դարձել

Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգի 40 000 բնակիչներ վերջին 24 ժամում լքել են իրենց տները՝ սիրիական բանակի և ռուսական ավիացիայի հրետակոծության հետևանքով, հայտնել է թուրքական Anadolu գործակալությունը:

Տեղացի իրավապահների տեղեկությունների համաձայն` վերջին օրերին սիրիացիները մասսայականորեն լքում են Իդլիբ նահանգի հարավային և հարավարևելյան, ինչպես նաև Հալեպ նահանգի հարավային հատվածները:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ևս 39 377 մարդիկ լքել են Սիրիայի հյուսիսարևմտյան մարտական գոտիներում գտնվող իրենց տները: Բաշար ալ-Ասադի և Ռուսաստանի օդուժի կողմից մշտական հրետակոծության և ավիահարվածների հետևանքով բնակչությունը մասսայականորեն լքում է իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտնի է նաև, որ դեէսկալացիոն գոտու բնակավայրերի բնակիչները փախչում են Թուրքիայի հետ սահմանին համեմատաբար անվտանգ տարածքներ: Անցյալ տարվա նոյեմբերի սկզբից Սիրիայում ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 541 հազար մարդու: