Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 217-ի
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թիվը հասել է մինչև 217: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, հունվարի 20-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Գործակալության տվյալներով՝ ընդամենը հայտնաբերվել է 224 մարդ թոքաբորբի կասկածանքով, նրանցից 217-ը եղել են կորոնավիրուսով ախտահարվածներ:
Ուհան քաղաքում, որտեղ գրանցվել է բռնկումը, 198 վարակվածներ կան, նրանցից երեքը մահացել են: Հինգ մարդ հիվանդացել է Պեկինում, ևս 14-ը՝ երկրի հարավի Գուանդունի նահանգում: