Նորակոչիկները ծանոթանում են ծառայության պայմաններին

Զինված ուժերը համալրող նորակոչիկների հետ զորամասերում անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ։

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, 1-ին զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկներին ծանոթացրել են զորամասի անցած մարտական ուղուն, զինվորական առօրյային, համազգեստի կրման և զիվորական ծառայության անվտանգության ապահովման կանոններին: Նորակոչիկների համար նախատեսված ծրագրով անցկացվել է նաև մարտական պատրաստության պարապմունք։