Իրանի և Իրաքի օդային տարածքներով թռիչքներ իրականացնելն արգելվել է ԱՄՆ կողմից

ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունն ամերիկյան ավիաընկերություններին արգելել է մուտք գործել Իրաքի, Իրանի, Օմանի ծոցի, ինչպես նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև գտնվող ջրերի օդային տարածք։

Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ այս որոշումը պայմանավորված է Իրանի կողմից Իրաքի ամերիկյան ավիաբազայի հրթիռակոծմամբ: Ամերիկյան իշխանությունները ստեղծված իրավիճակը ռիսկային են գնահատել ԱՄՆ քաղավիացիայի՝ վերոնշյալ տարածքներում գործունեություն ծավալելու տեսանկյունից։

Մերձավոր Արևելքում քաղաքական լարվածության աճը և ռազմական բախումների հավանականությունը ստիպել են ԱՄՆ իշխանություններին կանխարգելիչ քայլերի դիմել։

Թռիչքի արգելքն անխտիր վերաբերում է ԱՄՆ-ում գրանցված բոլոր ավիաընկերություններին և ավիափոխադրողներին։