Հայաստանի բնակչության վրա իրականացվում են կլինիկական փորձարկումներ․ պատվաստումներ «Գարդասիլ 4»-ով (տեսանյութ)

Այլևս բացահայտված է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի 2019 թ․ հունվարի 29-ի թիվ 194-Ա հրամանով մեր հանրապետությունում սկսվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումային գործընթաց, որը հետապնդում է նաև պատվաստվող անձանց պատվաստումային տարիքի ընդլայնում՝ 14-45 տարեկան։

Եթե «Գարդասիլ 4»-ը ցուցված է 9-26 տարեկան անձանց, ինչո՞ւ է առողջապահության նախարարի հրամանով իրականացվում պատվաստման գործընթաց 14-45 տարեկանների շրջանում։ Ինչո՞ւ է նախարարությունը շահագրգիռ, որ պատվաստվեն անձինք, ովքեր 26 տարեկանից բարձր տարիքի են։

Վերջերս ԱՆ Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բարձրաձայնեց ՀՀ բնակչության նկատմամբ կլինիկական փորձարկումներ իրականացնելու նպատակահարմարության մասին։

Բժիշկ- նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը և առողջապահության կազմակերպիչ, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՀԿ կոալիցիայի նախագահ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը LIVEnews.am-ի տաղավարում այսօր հրապարակային քննարկման առաջարկ ներկայացրեցին ՀՀ առողջապահության նախարարին, փոխնախարարին, ԱՆ պատկան կառույցների պատասխանատուներին։ Բժիշկ- նյարդավիրաբույժը նաև բացահայտեց ՀՀ առողջապահության նախարարի ևս մեկ հրաման, որը տրվել է 2019 թ․ փետրվարի 21-ին, և որը, սակայն, նախարարը կամ նախարարությունը հիշյալ վտանգավոր ու խայտառակ պատվաստմանն առնչվող նախարարի նախկին հրամանի նման գաղտնի են պահել։ Նշենք, սակայն, որ նախարարի 21․02․2019թ․ հրամանի վերաբերյալ տեսագրությունն արդեն տարածվում է համացանցում։

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հայտարարությունների և հաղորդագրությունների, «Գարդասիլ 4» պատվաստանյութը կանխարգելում է քաղցկեղը։ Իրականում նշված պատվաստանյութը որքանո՞վ է կանխարգելում քաղցկեղը, Հայաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ինչո՞ւ են շահագրգռված տվյալ պատվաստումներն իրականացնելու գործում, ի՞նչ վտանգներ են պարունակում այդ պատվաստումները, ինչո՞ւ է այն կիրառումից հանվել ԱՄՆ-ում դեռևս 2017թ․, ինչո՞ւ է այդ վտանգավոր պատվաստումների վերաբերյալ գովազդ իրականացվում, ընդ որում, օրենքի խախտմամբ։

LIVEnews.am-ի «Իրականում» հաղորդաշարի ընթացքում վերոնշյալ փաստերի ու խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը բժիշկ- նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանի և ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի հետ։