Ապրիլյան մարտեր․ վարչապետ Փաշինյանը պետք է փոխի ընդդիմադիր Փաշինյանի պոպուլիստական գնահատականները (տեսանյութ)

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանի Զինված ուժերն անցան լայնածավալ ռազմական գործողությունների, հետապնդելով նպատակ՝ ճեղքել Արցախի Զինված ուժերի պաշտպանական բնագծերը, զավթել հնարավոր տարածքները և, ըստ այդմ, բանակցային գործընթացում նպաստավոր դիրքերից որպես պարտադրող հանդես գալ։

Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 2016թ․ ապրիլին՝ պատերա՞զմ, դիվերսիա՞, թե լայնածավալ ռազմական գործողություն, որո՞նք էին թշնամու հարձակման հիմնական նպատակները, հաղթե՞ց հայկական կողմը, մարտերի ընթացքում իրենց ինչպե՞ս դրսևորեցին հայ գեներալները, սպաներն ու զինվորները։

Այս տարածաշրջանում կա՞ր, արդյոք, աշխարհաքաղաքական շահեր հետապնդող ուժային կենտրոնների ուղղակի կամ միջնորդավորված միջամտությունն այդ իրադարձություններին։

Ապրիլյան մարտերին ինչպե՞ս արձագանքեցին փորձագիտական շրջանակները, և նրանց արձագանքներն ի՞նչ ազդեցություն ունեցան հասարակական կարծիքի վրա։

Ինչպիսի՞ն է ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի գնահատականն այդ իրադարձությունների վերաբերյալ։

LIVEnews.am-ի տաղավարում ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը ներկայացնում է իր տեսակետը, գնահատականները 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների և վերոնշյալ հարցերի վերաբերյալ։