Հայաստանի շրջաններում դեռևս ձյուն-ձմեռ է՝ փակ և դժվարանցանելի ճամփաներով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին, ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր, Կապան-Գորիս ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: