«Սիկորսկի» ավիաշինական ընկերության «ապագայի ուղղաթիռը» հայտնվել է տեսանյութում

Sikorsky-BoeingSB-1 Defiant-ը կարող է դառնալ այն մեքենան, որը կփոխի ուղղաթիռաշինությունը։

Նոր ուղղաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Ուեսթ-Փալմ Բիչ քաղաքում։ Տեսանյութում կարելի է հետևել, թե ինչպես է ուղղաթիռը դանդաղ շարժվում հրապարակի վերևում, շրջվում, կախվում տեղում և վայրէջք կատարում։

SB-1 Defiant-ը բացառիկ կառուցվածք ունի։ Ի հավելումն երկու համառանցք պտուտակների, կա նաև երրորդը՝ հրողը, որը տեղադրված է պոչամասում։ Պտուտակների այդպիսի տեղադրման շնորհիվ, այդ ուղղաթիռը հավակնում է աշխարհում ամենաարագընթացի կոչմանը։ Ստեղծողները հայտարարում են, որ դրա կրեյսերային արագությունը կազմում է ժամում 460 կիլոմետր։

SB-1 Defiant ուղղաթիռը SikorskyUH-60 BlackHawk-ի հավանական փոխարինողն է, որն ամերիկյան բանակի սպառազինության կազմում է 1979 թվականից։ Նոր ուղղաթիռի հիմնական մրցակիցը BellV-280 Valor կոնվերտոպլանն է։