Ռուսական պետական ալիքը Քոչարյանի առնչությամբ, փաստորեն, բացահայտ խոսեց Հայաստանում քաղաքական հետապնդման մասին

Հայաստանի թավշյա իշխանությունը երեկ ստացավ հերթական թարս չափալախը՝ Россия 24 հեռուսատեսության ռեպորտաժի տեսքով: Ինչո՞ւ էր չափալախը թարս՝ որովհետև ուղիղ տեքստով ասվեց՝ ՀՀ վարչապետն ընկել է երկրորդ նախագահի հետևից և «ուզում է նստացնել» նրան: Ռուսական պետական ալիքը, փաստորեն, բացահայտ խոսեց քաղաքական հետապնդման մասին:

Ու ինչքան ուզում է Փաշինյանը խորհրդարանում աղաղակի և գլուխ գովա, թե բա՝ ՀԱՊԿ-ում մեր դիրքերը լավացրել եմ, մեզ հիմա բանի տեղ են դնում, և այլն, և այլն, – միևնույն է, Ռուսաստանն ու մյուս գործընկերները մեծ վերապահումով են մոտենում ՀՀ իշխանություններին և չեն վստահում: Դժվար է վստահել մեկին, ով քո կառույցի հեղինակության հետ է խաղում՝ հանուն իր քաղաքական ամբիցիաների: Խոսքը Խաչատուրովին ետ կանչելու մասին է, դրան գումարած՝ Քոչարյանի վրա գործ կարելը:

ՀԱՊԿ-ում բոլորը տեսել են և գիտեն, որ Փաշինյանը հեղհեղուկ, չափազանց էմոցիոնալ, դիվանագիտությունից կիլոմետրով հեռու անձ է: Եվ հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա, ինչքան ուզում ես հայտարարիր, թե «բոլորն ինձ հետ լավ են»:

Ոչ մեկն էլ քեզ հետ լավ չի, բացի զոմբիներից, որոնց սթափվելն ընդամենը ժամանակի խնդիր է:

Nare Grigoryan-ի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի թավշյա իշխանությունը երեկ ստացավ հերթական թարս չափալախը՝ Россия 24 հեռուսատեսության ռեպորտաժի տեսքով: Ինչո՞ւ…

Опубликовано Nare Grigoryan Пятница, 29 марта 2019 г.