«Մեթամֆետամին» թմրանյութը հայտնաբերել են բաճկոնի աստառի ներսից, պոլիէթիլենային 2 փաթեթում

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության, Սյունիքի տարածաշրջանային բաժինների աշխատակիցները և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Վ․-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում վերջինիս բաճկոնի աստառի ներսից, պոլիէթիլենային 2 փաթեթում հայտնաբերել են 109 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված։

ՊԵԿ-ի լրատվական ծառայության տեղեկացմամբ, փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քաղաքացի Գ.Վ․-ն ձերբակալվել է: