Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց

Մարտի 3-9-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: