Բակո Սահակյանը հանդիպել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:

Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ջերմ և անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: