Հայաստանը հենակետ՝ Ռուսաստանի դեմ պատերազմի համար (տեսանյութ)

Երեկ ռուսաստանցի հայտնի լրագրող, հրապարակախոս, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում «Ռաշա Թուդեյ» («Russia Today», RT) հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սենսացիոն բացահայտում կատարեց․․․

«Ռաշա Թուդեյ»-ի լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ այստեղ՝ Հայաստանում, արևմտյան և հայաստանյան «հեղաշրջման գուրուները» Ռուսաստանից և ՀԱՊԿ անդամ այլ պետություններից ժամանած շուրջ 150 երիտասարդների ԱՄՆ-ի Կոնգրեսի ֆինանսավորմամբ սովորեցնում, վարժեցնում են, թե ինչպես պետք է ստի, կեղծիքի և այլ հնարքների միջոցով հեղաշրջում կազմակերպեն և իրականացնեն իրենց երկրներում։