Օվկիանոսը վեցմետրանոց խաչ է նետել ամերիկյան լողափ

Այժմ դրա մոտ լուսանկարվում և աղոթում են։

Քրիս և Գրեգ Գայ ամուսնական զույգը Ֆլորիդայում լողափին հայտնաբերել է մի ահռելի խաչ։

Ամուսինները գրանցվել են Ֆորտ Լոդերդեյլի հյուրանոցում և անմիջապես գնացել լողափին զբոսնելու։ Նրանք ջրում տեսել են խաչը և սկզբում չեն հավատացել սեփական աչքերին։

«Նման բան պատահում է կյանքում մեկ անգամ և, հավանաբար, էլ երբեք չի կրկնվի»,- ասել է Քրիսը լրագրողների հետ զրույցում։