Անցնող շաբաթ թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

Փետրվարի 3-ից 9-ը ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ,  ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: