Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական գանձեր որոնող ոստիկանների թեման

 

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Դիարբեքիրի Սիլվան շրջանում հայկական գանձեր որոնող (http://livenews.am/press/2019/4307/05/17/50/ ) ոստիկանների հարցը: Ermenihaber.am կայքի տեղեկացմամբ, հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցադիմումի մեջ Փայլանը թեմայի վերաբերյալ հետևյալ հարցերն է հղել Սոյլուին.

«1. Ի՞նչ տեղեկություններ կան այն մասին, թե «հայերին պատկանող թաղված ոսկիները գտնելու նպատակով փոսեր փորած» անվտանգության աշխատակիցները որքան ժամանակ են նման գործունեություն ծավալել, քանի փոս են փորել և մինչ այսօր ինչ քանակությամբ հայկական թաղված/թաքցված իրեր են գտել:

  1. Այլ շրջանների ոստիկանության աշխատակիցների նկատմամբ նմանատիպ գործունեությամբ զբաղվելու համար (hայկական և հունական մշակութային ժառանգության նմուշների ու թաղված թանկարժեք իրերի գանձախուզություն) քանի՞ իրավական գործընթաց է նախաձեռնվել:
  2. Արդյո՞ք սկսվել է հետաքննություն այն պնդումների վերաբերյալ, ըստ որոնց, քաղաքացիների մուտքն արգելված այնպիսի շրջաններում, ինչպիսին Սուրն է, ոստիկանության աշխատակիցները գանձախուզությամբ են զբաղվում:
  3. Նախարարությունն ի՞նչ միջոցներ է ձեռք առնում գանձախուզության դեմ, որը մեծ վնաս է հասցնում մեր երկրի պատմական հարստություններին:
  4. Ի՞նչ եք մտածում պատմական ժառանգություն հանդիսացող իրերի գողությունների ու գանձախուզության դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու մասին»: