«Ղարաբաղ Տելեկոմը» հանդես է եկել տոնական առաջարկով

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը Հայոց բանակի օրվա առթիվ ներկայացել է նոր փաթեթ՝ «Ապավեն»: «Արցախպրես» լրատվական կայքի տեղեկացմամբ, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունվարի 28-ից 30-ը (ներառյալ) բոլոր կանխավճարային բաժանորդներին կտրվի հնարավորություն օրական մեկ անգամ ակտիվացնել «Ապավեն» փաթեթը *228*9# հրահանգով և օգտվել մի շարք ծառայություններից՝ խնայելով 80%, մասնավորապես՝ 28 ներցանցային րոպե, 28 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն՝ ընդամենը195 դրամով:

Աղբյուրի հաղորդմամբ, փաթեթի միավորները վավեր են ակտիվացման պահից սկսած մինչև տվյալ օրվա վերջ: Փաթեթի վավերականության ժամկետը լրանալուց հետո չօգտագործված բոլոր միավորները կզրոյանան տվյալ օրվա վերջում: