Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու մեղադրանքով

Մի քանի տասնամյակ առաջ թերևս չէինք էլ պատկերացնի, որ հայ կինը կարող է այսպիսի բան անել․․․ Վատ, խիստ մտահոգիչ ժամանակներում ենք ապրում։

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին, ժամը 15։05-ին «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված Արմենուհի Խ.-ն։ Վերջինս ոստիկանության Վայքի բաժնի կողմից 2015թ. ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով: