Նիկոլ Փաշինյանը գնում է Բաքվի ու Անկարայի տեսլականն իրականացնելու ճանապարհո՞վ (տեսանյութ)
Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է ծավալուն զեկույց Արցախի հակամարտության վերաբերյալ, այն վերնագրելով՝ «Ելքեր Լեռնային Ղարաբաղի փակուղուց»: Փորձագետների գնահատմամբ՝ փաստաթուղթը ընդգծված ադրբեջանամետ է: Կա կարծիք, որ ՄՃԽ-ն թուրքական և ադրբեջանական լոբբիի ազդեցության տակ գտնվող խումբ է, ու զեկույցը Բաքվի տեսլականի ներկայացում է:
Երեկ նաև Երևանում կայացավ հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ: Հիշեցնենք, առաջին նիստը տեղի էր ունեցել 2019-ի մարտին՝ Արցախի Հանրապետությունում։
«Մենք» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է։
Մանրամասները՝ տեսանյութում