Արցախի հարցն ու Փաշինյանի մահակը (տեսանյութ)

Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը կարծես մտնում է մի նոր փուլ, որտեղ նկատելիորեն ակտիվ է  Ռուսաստանը: Նախօրեին  Բաքվում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի ասուլիսը: Իսկ երեկ ուշ ժամին Սլովակիայի մայրաքաղաքում` Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մինչ հանդիպումը Մամեդյարովը հայտարարեց`  Բրատիսլավայում տրվելու է առարկայական բանակցությունների մեկնարկը, և նույն ընթացքում տարածվեց  հիմնախնդիրը՝ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակով լուծման փաստաթուղթ։

Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, Արցախի հարցում Փաշինյանի հակասական հայտարարությունների, Լավրովի դիրքորոշման, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված մեղադրանքի ու այլ հարցերի շուրջ «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում