Հայտնի են կործանված «Բոինգ» ինքնաթիռի մասին առաջին տեղեկությունները

Բեռնատար «Բոինգ-707» ինքնաթիռը վթարվել է Թեհրանից հյուսիս գտնվող Քարաջա քաղաքի օդանավակայանում։ «Ռիա-Նովոստի»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի տեղեկատվական ծառայությունը։

Իրանի բանակին պատկանող բեռնատար «Բոինգ-707» ինքնաթիռը Բիշքեկից թռիչք է իրականացրել Քարաջա քաղաքի միջազգային «Փայամ» օդանավակայան, բայց եղանակային բարդ պայմանների պատճառով ստիպված փորձել է վայրէջք  կատարել նույն քաղաքի «Ֆատղ» օդանավակայանում, որտեղ էլ թռիչքուղուց դուրս գալով, բախվել է քաղաքային շինություններին և այրվել։

Աղետի վայրում գտնվել են յոթ զոհվածների մարմինները, մեկ մարդ՝ ինժեներ, ողջ է մնացել, մյուսների ճակատագիրը դեռևս անորոշ է։ Աղետի վայրում գտնվել է ինքնաթիռի «սև արկղը»։