Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց
Նոյեմբերի 17-23-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: