Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին. նախկին վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Շատ ներողություն, պարոն վարչապետ. Հայաստանում հա՛մ մրցունակ բուհ կա, հա՛մ էլ առավել քան մրցունակ գիտություն: Մի՛ նսեմացրեք ունեցածը, դրանով դուք չեք նպաստում գալիքին»,- նշել է նա: