Իրանի նախագահը մեղադրում է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ երկրում անկարգություններ կազմակերպելու մեջ

Իրանում անկարգությունները կազմակերպել են ԱՄՆ-ը և Իսրայելը, նրանց նպատակն էր խաթարել երկրի անվտանգությունը։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ,  այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ հռչակելով Թեհրանի հաղթանակը:

«Անկարգությունների մասնակիցների գործողությունները կազմակերպված և ծրագրված էին, նրանք զինված էին և գործում էին հատուկ պլանով, որը կազմվել էր տարածաշրջանի ռեակցիոն ուժերի, սիոնիստների և ամերիկացիների կողմից»,- գրել է Ռոհանին իր պաշտոնական կայքում:

Նրա խոսքով՝ անկարգությունները երկրի անվտանգությունը խարխլելու ծրագիր էին, բայց իրանցի ժողովուրդը կարողացավ հաղթել:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում իշխանությունների կողմից գազի գնի կտրուկ բարձրացման կապակցությամբ: Մի քանիսը, ըստ տեղական ԶԼՄ-ների, խաղաղ էին, իսկ մի մասը վերաճել էին զինված անկարգությունների:

Հաղորդվել էր, որ զոհեր կան ինչպես անկարգությունների մասնակիցների, այնպես էլ անվտանգության ուժերի շրջանում:

Երեքշաբթի մի քանի քաղաքներ երթեր կազմակերպեցին անկարգությունների դեմ։