Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկու հետ:

Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջև համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական ակտիվ շփումները:

Զրուցակիցները համաձայնել են, որ երկու երկրների միջև մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Չեխիայի կողմից համաձայնագրի վավերացումը:

Հանձնաժողովի նախագահը և դեսպանը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ: