Փաշինյանն ստրկացնում է դատական իշխանությունը, բռի եղանակներով իրեն ենթարկում դատավորներին (տեսանյութ)

Իրար հաջորդող ձերբակալությունները երկրում շարունակվում են: Անցած շաբաթ կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը: Ի՞նչ նպատակներ է հետապնդում իշխանությունը, ի՞նչ է կատարվում դատական համակարգում։

«Մենք» հաղորդաշարի հյուրը  Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն է:

«Մեղադրանքը ծիծաղելի է, բնականաբար իր հիմքում  չունի ապացույց։ Եվ ծիծաղելի է սա դիտել որպես իշխանության յուրացման օժանդակություն»,-ասաց Լուսինե Սահակյանը՝ խոսելով  Արսեն Բաբայանի դեմ հարուցված մեղադրանքի մասին։

Սահակյանը համոզված է՝ Արսեն Բաբայանը քրեական հետապնդման է ենթարկվում, և այն, ինչ կատարվում է այսօր, կապված է ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի անձի հետ․ «Միամտություն կլիներ չհասկանալ, որ այս ամենը կապված է Հրայր Թովմասյանի գործոնի հետ, մենք տեսնում ենք, որ այս ամենի նպատակը դատական իշխանությունը ստրկացնելն է։ Ես բոլոր իշխանությունների ժամանակ պայքարել եմ։ Բայց նախկինների ժամանակ նման գործելաոճ չկար անկախ դատավորների դեմ։ Իսկ այսօր իշխանությունը ցանկանում է, որ մի քանի  անկախ դատավորներն էլ չլինեն, և դա անում է բռի եղանակներով։ Ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր դատավորները ենթարկվեն գործադիրի կամքին»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։