Հռոմի պապն ահազանգել է Երրորդ համաշխարհային պատերազմի առաջացման վտանգի մասին

Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Հռոմի պապն երեկ Ամանորի առնչությամբ Վատիկանում հավատարմագրված դեսպանների  հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների սրմանը, ասել է. «Եթե բազմաբևեռությունը հայտնվի սպառնալիքի տակ, դա կարող է աշխարհը կանգնեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»:

«Ազգայնական հակումները բարդացրել են միջազգային կազմակերպությունների աշխատանքը»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը և հավելել, որ անհրաժեշտ է ամրապնդել պետությունների միջև հանդարտ ու կառուցողական երկխոսության կամքը։