Զարեհ Սինանյանը Ֆրանսիայից կպահանջի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար (լուսանկարներ)

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի իշխանություններից կպահանջի հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար։ Սինանյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Սևրի Մխիթարյան միաբանության Սամուել-Մուրադյան վարժարանի վրա հարձակման դեպքին:

«Երեք ժամ առաջ զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի հետ,- գրել է Զարեհ Սինանյանը։- Փարիզի Մանույել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել։ Սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ։ Նման վանդալիզմը անընդունելի է։ Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»։