Թուրքիան և Էրդողանը անկանխատեսելի են բոլորի համար (տեսանյութ)
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները 5-րդ անգամ ներխուժեցին ինքիշխան Սիրիայի տարածք, իրականացնելով ռազմական ինտերվենցիա։
Միջազգային կառույցները, տարբեր երկրների ղեկավարներ հերթական անգամ դատապարտեցին այդ ներխուժումը։
Իսկ ՆԱՏՕ-ի ղեկավարը արդարացրեց այդ ագրեսիան։
Վտանգված է Եփրատի արևելյան մասում բնակվող քրդերի անվտանգությունը և ֆիզիկական գոյությունը։
Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան այդ ներխուժումով, ինչպես կարձագանքեն Սիրիայի իշխանությունները և այդ երկրի տարածքում օրինական կարգով զինված ներկայություն ունեցող Ռուսաստանը և Իրանը։ Ինչո՞ւ հիմա այդ տարածքներից դուրս եկան ԱՄՆ զինվորականները։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել մենք այդ դեպքերից։
Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական հարաբերությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում