Թուրքիան և Էրդողանը անկանխատեսելի են բոլորի համար (տեսանյութ)

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները 5-րդ անգամ ներխուժեցին ինքիշխան Սիրիայի տարածք, իրականացնելով ռազմական  ինտերվենցիա։

Միջազգային կառույցները, տարբեր երկրների ղեկավարներ հերթական անգամ դատապարտեցին այդ ներխուժումը։

Իսկ ՆԱՏՕ-ի ղեկավարը արդարացրեց այդ ագրեսիան։

Վտանգված է Եփրատի արևելյան մասում բնակվող քրդերի անվտանգությունը և ֆիզիկական գոյությունը։

Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան այդ ներխուժումով, ինչպես կարձագանքեն Սիրիայի իշխանությունները և այդ երկրի տարածքում օրինական կարգով զինված ներկայություն ունեցող Ռուսաստանը և Իրանը։ Ինչո՞ւ հիմա այդ տարածքներից դուրս եկան ԱՄՆ զինվորականները։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել մենք այդ դեպքերից։

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական հարաբերությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում