Ռոհանին Պարսից ծոցի երկրներին կոչ է արել համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

Թեհրանը կոչ է անում Պարսից ծոցի բոլոր երկրներին մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը: Այս հայտարարությամբ Իրանի ղեկավար Հասան Ռոհանին սեպտեմբերի 23-ին հանդես է եկել կառավարության նիստում՝ Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Այս մասին տեղեկացել է

«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել է Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա հավելել է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու է ՄԱԿ-ում»:

Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում է ոչ միայն անվտանգության, այլեւ տնտեսության հարցերին: Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- ասել է նա։