Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շուտով կհանդիպեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը, սակայն, չնշեց, թե երբ տեղի կունենա հանդիպումը:

«Մեր կառավարությունը շատ հստակ արտահայտել է մեր մտադրությունների լրջությունը՝ ակտիվ աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ, և այս տարվա ընթացքում արտգործանախարարների և երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումների թիվն արդեն ի ցույց է դնում այդ լրջությունը: Մեր հանդիպումը նախանշված է, տեղի է ունենալու շուտով, մենք համաձայնություն ունենք միաժամանակ հայտարարելու հանդիպման մասին, ես, բնականաբար, չեմ ցանկանա խախտել այն»,- նշել է նախարարը: