Եվրոպա է հասել անոմալ շոգերի երկրորդ ալիքը
Արևմտյան Եվրոպա է հասել անոմալ շոգերի երկրորդ ալիքը:
Որոշ երկրներում +40 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրանցվել, փոխանցում է tert.am-ը:
Ֆրանսիայի Բորդո քաղաքում երկուշաբթի + 41,2 աստիճան է գրանցվել, ինչը գերազանցել է 2003 թվականի ռեկորդը:
Օդերևութաբաններն այս շաբաթ ռեկորդային ջերմաստիճաններ են կանխատեսում ամբողջ Եվրոպայում՝ ներառյալ Բելգիան, Գերմանիան և Նիդեռլանդները:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Քլեր Նուլիսը հայտարարել է, որ նման ջերմային ալիքները «կլիմայի փոփոխության նշան են»:
«Ինչպես ականատես եղանք հունիսին, դրանք (ռեկորդային ջերմաստիճանը) ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ են դառնում»,- հայտնել է նա:
Ջերմաստիճանը Փարիզում հինգշաբթի կարող է նոր ռեկորդային ցուցանիշ գրանցել: