Հունաստանի հյուսիս-արևելքում ուժգին փոթորկից տուժել է ավելի քան 100 մարդ

Զոհերի և վիրավորների թվում հայեր չկան

Նախնական տվյալներով Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

«Իրավիճակի փոփոխությունների հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հաղորդագրության մեջ: