«ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով (տեսանյութ)

Այսօր «Իրավական ուղի» ՀԿ-ն կազմակերպել է «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով։

Խորհրդաժողովին առաջին մասում զեկույցներով հանդես  եկան  իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը (Գերմանիա), ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ի. գ. թ., դոցենտ Արթուր Ղազինյանը։ Խորհրդաժողովի շրջանակում տեղի ունեցավ «Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» և «Դատական իշխանությունը որպես իրավունքի սահմանապահ» թեմաներով քննարկում:»

Խորհրդաժողովը վարում է «Իրավական ուղի» Հասարակական կազմակերպության հիմնադիր    Ռուբեն Մելիքյանը։

Պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ սահամանադրական դատարանի նախագահի և անդամների թեմային՝ կարևորելով որ Սահմանդրությունը ժողովրդական է և այդ հարցը քննարկելը՝ անիմաստ։

Իրավաբան Արթուր Ղազինյանն էլ  իր խոսքում  ասաց, որ Սահմանադրությունը պետականության Աստվածաշունչն է և նշեց ՝ոչ թե քաղաքացու օրը պետք է նշվեր, այլ Սահմանադրության ՝այն էլ մեծ շուքով։

Խորհրդաժողովի երկրորդ մասը՝ ուղիղ