Արցախում մեկ օրում երկու արտառոց դեպք է տեղի ունեցել, երկուսն էլ երեխաների հետ

Արցախում երկու երեխայի հիվանդանոց են տեղափոխել, մեկը 1 տարեկան է, մյուսը` 2։ Այս մասին տեղեկացրել է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մի դեպքում «Դոմեստոս» քիմիական նյութ խմելու հետևանքով թունավորվել էր 2017թ. ծնված մայրաքաղաքի մանկահասակ երեխան։ Իսկ 2018թ. ծնված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկահասակն էլ բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հունիսի 27-ին գրանցած դեպքերի հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները։

Ոստիկանները կոչ են անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն՝ հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետևել և կանխել նման դեպքերի կրկնությունը։