Իսակովի պողոտայում ավտոմեքենա է շրջվել (ԱԻՆ-ի տեսանյութը)
Հունիսի 26-ին՝ ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: