Թույլ չենք տա, որ հայ ժողովուրդը դրվի Արևմուտքի զոհասեղանին (տեսանյութ)

Հունգարիայում ծնված, ծագումով հրեա ամերիկացի մեծահարուստ Ջորջ Սորոսը համարվում է ազգային պետությունների թշնամի, ճգնաժամեր հրահրող։ Ֆինանսական գործարքներով հարստացած միլիարդատեր ծերունին մանիպուլացնում է մարդկանց և պետություններին՝ սեփական շահը առաջ մղելու համար։

Իր հայրենիքում՝ Հունգարիայում, նրան անվանում են «պետության թշնամի», իսկ Միացյալ Նահանգներում, մասնավորապես Թրամփի շրջապատը, նրան ահաբեկիչ են համարում։

Սորոսին մեղադրում են նաև հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխություններ» ֆինանսավորելու հարցում, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։

Իսկ ի՞նչ ծրագրեր են Հայաստանում կյանքի կոչվում սորոսյան գումարներով ու ի՞նչ դրդապատճառներով է նա իր ֆինանսներն ուղղում նաև մեր երկիր։

Թեմայի շուրջ LIVEnews.am-ի «Մենք» հաղորդաշարի եթերում զրուցեցինք «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում